«Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ ՝ նա գրել էր․ «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ևս մեկ գրառում․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»։ |
Նշենք, որ ՀՀ վարչապետի այս գրառումները քննադատության ու զայրույթի ալիք են բարձրացրել համացանցում։ Թեևս, Նիկոլ Փաշինյանն այսպիսով արձագանքում է իր երեկվա ելույթից հետո հնչած քննադատություններին՝ այդ թվում եկեղեցականներին կողմից։
Դիտեք նաև՝
***
|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն: |


