▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ թալանին»-ը կպաշտպանի օլիգարխիայի շահերը

Այսօր մամուլում լայն տարածում էր ստացել այն տեղեկությունը, որ կառավարությունը միտում ունի սուբսիդավորել նաև ՓՄՁ-ների ծախսած էլեկտրոէներգիայի ավելցուկային գումարները: Ինչ վերաբերվում է խոշորներին, ապա պետությունը չի պատրաստվում փոխհատուցել նրանց ծախսերը: Ինչպես և կարելի էր ակնկալել, այս հարցը լայն քննարկումների առիթ հանդիսացավ:

Վերը նշված թեմային անդրադարձ է կատարել նաև «Ոչ թալանին» նախաձեռնությունը: Շարժման անդամների կարծիքով, խոշորներին չսուբսիդավորելը կարող է լայնամասշտաբ թանկացումների առիթ հանդիսանալ:
Նման հայտարարություն անելուց առաջ, «Ոչ թալանին» նախաձեռնությունը պետք է վերլուծություն հրապարակեր և հստակ ցույց տար, թե 6,93 դրամ ավելացումը «խոշոր ձկների» համար ինչ ազդեցություն կարող է ունենալ:

Ակնհայտ է, որ նման գինը խոշոր բիզնեսի համար ավելի քիչ ազեցություն է ունենալու, քան բյուջեի հաշվին դրանց սուբսիդավորումը:
Եվ ի վերջո, պարզից էլ պարզ է, որ խոշորների արտադրանքը անհամեմատելի շատ է, և վերը նշված գումարը չի կարող ազդել իրենց վրա:

Փատացի ստացվում է, որ «Ոչ թալանին»-ը սկսել է պաշտպանել, ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ թաքնված խոշորների շահերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին