▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը․․․Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․«Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը։

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։

147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, քանի որ այն վթարային էր և ենթակա է քանդման։ Բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել։ Որոշել են այնուամենայնիվ "նորոգել"՝ քանդման ենթակա շենքը։ Եվ դրա համար վճարվել է 237 միլիոն դրամ՝ այսինքն գումարի 90%-ը վճարված է։ Իսկ շենքը շահագործման ենթակա չէ։

Կրկնեմ՝ այն ենթակա է քանդման։

Հիանալի ծրագիր է՝ փող թալանելու համար։ Արագի մեջ թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն իրականում շահագործման ենթակա չէ։ Եվ այդ ամբողջ գումարը՝ արդեն վճարված է, ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին