«Այս տարի հաջողություններ չէի ունեցել և շատ ուրախ եմ, որ այս մեծ մրցաշարում կարողացա հաղթել։ Ավելի մեծ մրցաշարերում հաղթելու հնարավորություն ունենալու եմ սեպտեմբերին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հոկտեմբերի վերջից նոյեմբեր ընկած հատվածում Հնդկաստանում աշխարհի գավաթն է լինելու։ Դա հնարավորություն է՝ հավակնորդների մրցաշար ընկնելու։ Ես պատրաստվում եմ ու իմ օգնականների հետ մշակում ենք՝ ոնց պետք է աշխատել, որ բարձր պատրաստվածությամբ լինեմ»,- ABC media-ի հետ զրույցում ասել է գրոստմայստեր Լևոն Արոնյանը, ով հուլիսի 21-ին դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող։ Լրագրողի դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարության փորձագետները 2021 թվականին ասել էին, թե ինքն այլևս «պոտենցիալ չունի», Լևոն Արոնյանն ասաց, որ ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունի, որովհետև ոչ ոքից նեղացած չէ․ «Ես զգում եմ միայն մեկ պարտականություն՝ իմ ազգի և երկրպագուների նկատմամբ։ Եթե ես մնայի Հայաստանում և շախմատ չխաղայի, ես չէի ուզենա նման հայրենակից լինել։ Իմ կարծիքով՝ մարդը պետք է ծառայի իր գործին և իմ՝ երկրից հեռանալը գործին ծառայել էր նշանակում։ Ես ուրախ եմ, որ շարունակում եմ իմ խաղը և ծառայում եմ հայությանը»,- ասել է Լևոն Արոնյանը։ Նրա խոսքով կարոտում է հայ շախմատիստներին ու նրանց հետ աշխատելը․ «Դրոշի փոփոխությունից հետո բաներ կան, որ կորցրել եմ։ Ինձ համար միշտ հաճելի է եղել մեր տղաների հետ խաղերի գնալը, ԱՄՆ-ի թիմի հետ խաղալը ևս հաճելի է, ուղղակի Նահանգների թիմն այնքան հզոր է, որ իմ ներկայությունը մեծ հաշվով այդքան բան չի փոխում, բայց Հայաստանի համար փոխում էր իմ ներկայությունը»,- ասել է Արոնյանը՝ նշելով, որ որպես շախմատիստ Հայաստան չի վերադառնա, բայց ավելի բարձր հարթակներում փորձելու է աշխարհին ծանոթացնել հայ ազգին։ Դիտեք նաև՝ |
«Ոչ ոքից նեղացած չեմ․ վերջնական պատասխանը պատմությունը կտա»․ Լևոն Արոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Սպորտ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին