«Ոչ մեկի, ոչ մի շան որդու թույլ չենք տա Արցախի հարցը, Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի». ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։
Ներկա իշխանությունների ղեկավարությունը հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, մենք իրավունք չունեք արցախցիների փոխարեն որոշում կայացնել... Բայց տեսեք ինչ է կատարվում. համ արցախցիների տեղը որոշեցին, համ արցախցիներին հանձնեցին, համ Արցախը հանձնեցին։
Իսրայելյանը համոզված է՝ շուտով սկսվող ընտրապայքարում ուժերը շահարկելու են Արցախի ու արցախցիների հարցը՝ իշխանություն պաշտոն ստանալու համար։
***
«Ես ցանկանում եմ մի այլ մարդ, որը որ կյանքում չի խառնվել ղեկավարության հետ, ինքը լինի առաջնորդ և դուրս հանի մեզ այս վիճակից»,- Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից արցախցին՝ անդրադառնալով ՀՀ առաջիկա ընտրություններին: Նրա խոսքով՝ ով էլ գա, մեկ է, դժվար է լինելու. «Որովհետև թուրքին ես եմ ճանաչում, 6 տարի աշխատել եմ իրենց հետ, իրենք քեզ հետ ուրիշ բան են ասում, բայց մեջքիդ խփում»,- նշել է նա՝ հավելելով. «Այսօր Հայաստանի փրկությունն է պետք, այլ ոչ թե պաշտոնակռիվ տալը»: |