▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի երկիր չէր ցանկանա կորցնել առաջնության ամենավառ խաղացողներից մեկին․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է Էդուարդ Սպերցյանի` ակումբից հնարավոր հեռանալու մասին, հայտնում է Матч ТВ-ն։

«Էդիկը վաղուց է ակումբում և մենք վստահելի հարաբերություններ ունենք։ Մենք նրան ստիպողաբար ակումբում չենք պահում։ Համատեղ որոշում կկայացնենք։

Ինձ համար տարօրինակ է, որ մամուլի ներկայացուցիչներն ուզում են, որ Սպերցյանը հեռանա։ Ոչ մի երկիր չէր ցանկանա կորցնել առաջնության ամենավառ խաղացողներից մեկին։

Ֆյոդոր Չալովը, Անտոն Միրանչուկը, Արսեն Զախարյանը հեռացել են, հետո՞։ Նրանք հեռանալուց հետո ավելի ուժե՞ղ են դարձել։ Միրանչուկն արդեն Ռուսաստան է վերադարձել և կուրախացնի իր խաղով։ Պետք է հարգենք մեր առաջնությունը, ոչ թե գրենք, թե ինչ որ մեկը պետք է հեռանա։ Եթե բոլորիս բավարարող առաջարկ լինի, ձեռքսեղմում կունենանք և հաջողություն կմաղթենք միմյանց»,- ասել է Մուրադ Մուսաևը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին