▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ երշիկ և ոչ էլ Տիմոշենկոյի հյուս. Կազմակերպիչները բացատրել են «Եվրատեսիլ 2017»-ի սիմվոլի իմաստը

 

«Banda Agency и Republique» ընկերությունը, որը համարվում է «Եվրատեսիլ 2017»-ի խորհրդանիշի հեղինակը, հրապարակել է տեսանյութ, որում բացատրվում դրա իմաստը:


Նշենք, որ տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո, «Եվրատեսիլ 2017»-ի լոգոն ծաղրանքի առարկա է դարձել համացանցային օգտատերերի շրջանում: Ոմանք այն համեմատել են երշիկի, իսկ ոմանք էլ՝ Յուլիա Տիմոշենկոյի հայտնի հյուսի հետ:

«Կարևոր էր, որպեսզի մենք ստեղծեինք այնպիսի մի բան, որը տարբեր լսարանների մոտ տարատեսակ արձագանք կստանար»,- նշվում է տեսանյութում:

Ստորև առաջարկում ենք դիտել համացանցային օգտատերերի գրառումները ներկայացնող տեսանյութը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ն անց է կացվելու Կիևում՝ մայիսի 9-ին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին