Հայ-ադրբեջանական սահմանագոտում կրակոցները ևս մեկ վկայություն են այն բանի, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն մոտեցնում խաղաղությունը Հարավային Կովկասում. Զախարովան` Հայաստանում ԵՄ առաքելության մասին
Եվրոպացիները և առաջին հերթին ֆրանսիացիները սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը, և նրանք հաշվետվությունները Բրյուսելին են ուղարկում, ոչ թե Հայաստանին, ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։
«Հենց ֆրանսիացիներն են պատասխանատու Մինսկի խմբի փաստացի փլուզման համար։ Որո՞նք են Եվրամիության ներկայացուցիչների իրական նպատակները Հայաստանում... նրանք, այսպես ասած, մոնիտոր-լրտեսներ են և ներսից ու դրսից աշխատում են Հայաստանի հարևան բոլոր պետությունների և երկրների դեմ»։
***
Օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան, հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ 2022-ի հոկտեմբերին ՀՀ-ն Պրահայում Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս և երբ 2023-ի աշնանն իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: *** |
Պատրաստ ենք հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում, ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել մարդասիրական բնույթի հարցեր: Ուրախ կլինենք օգնել հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- Նշել է Զախարովան: |