Եգիպտոսում ավիավթարի հետևանքով մահացած ռուս երիտասարդն ընկերուհուն հրավիրել էր հանգստի՝ ամուսնության առաջարկություն անելու նպատակով։Ալեքսանդրա Չեռնովայի և Եվգենի Յավսինի ընկերները պատմել են, որ երիտասարդը հատուկ դրա համար գումար է հավաքել, որպեսզի ընկերուհուն կարողանա Եգիպտոս տանել:
«Սաշան շատ երջանիկ էր թռիչքից առաջ, բառացիորեն ճախրում էր։ Ասում էր, որ Ժենյան իրեն անակնկալ է անելու, ասում էր, որ հետո մանրամասն կպատմի ամեն ինչ: Արդեն հետո ընդհանուր ընկերներից ես իմացա, որ նա պատրաստվում էր առաջարկություն անել»,- պատմել է Ալեքսանդրայի ընկերուհին։
Ի դեպ, հատկանշական է այն փաստը, որ Ալեքսանդրան ու Եվգենին ծնվել են նույն օրը։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 ռուսական քաղաքացիական օդանավը կործանվել էր: Բոլոր ուղևորները մահացել էին: