▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրան պետք է կլոնավորել». իտալական ԶԼՄ-ները՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

«Նրան պետք է կլոնավորել». իտալական ԶԼՄ-ները՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեկ հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 79 րոպե։ Նա խաղադաշտը լքեց է 2:2 հաշվի ժամանակ, երբ մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց: «Մենք ամեն ինչ տվեցինք։ Հավատում էինք մինչև վերջ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում: Անհավանական զգացողություններ են»,-խաղից հետո սոցցանցում գրել է Մխիթարյանը:

«Eurosport»–ը գրել է` «հսկայական ֆուտբոլային ինտելեկտը» այնպես էր գործում, կարծես 26 տարեկան լիներ, ոչ թե 36։ «Նրան արժե կլոնավորել։ Քանի դեռ ուժերը բավականացնում էին, նա լավագույն կիսապաշտպանն էր խաղադաշտում, չնայած «Ոսկե գնդակի» պոտենցիալ դափնեկրի ներկայությանը։ Հանդիպումն ավարտելիս ուժասպառ էր»,- նշել է «Tuttomercatoweb»-ը։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին