▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր օլիգարխ է հայտնվել հայկական երկնակամարում

«Հրապարակ»-ը գրում է. «Շվեդիայի քաղաքացի Գևորգ Նալբանդյանը ձեռք է բերել ՀՀ խոշորագույն ծխախոտի գործարանը՝ «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ-ն: Զանգահարեցինք «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ՝ ճշտելու լուրի իսկությունը: «Իհարկե, սեփականատերն ինքն է»,- պատասխանցին մեզ, սակայն այլ հարցեր չցանկացան լսել: Գևորգ Նալբանդյանը, հիշեցնենք, հայկական «Hayways» ավիաընկերության սեփականատերն է: Այն ավիաընկերության, որին պատկանող «Բոինգն» առեւանգվել ու տարվել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, որից հետո Հայաստանը հայտնվեց ավիացիոն սև ցուցակում:
Համացանցում բացակայում է Գևորգ Նալբանդյանի լուսանկարը, չնայած նա Հայաստանի մեծահարուստներից է: Նալբանդյանի անձն առանձնահատուկ է նաև նրանով, որ նրա անվտանգության համակարգը ղեկավարում է ԱԱԾ տնօրենի` 2003-2010 թթ․ տեղակալ Արմեն Դարբինյանը:

Ի դեպ, կառավարությունը 24թ. հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «Արմենիան Տոբակո Քոմպանիին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին