▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր գրական մրցույթ` «Ասեկոսե»

Asekose.am-ը` Հայաստանի ժամանակակից արվեստների միության հետ համատեղ սկսում է նոր գրական նախագիծ` ԱՍԵԿՈՍԵ:

Արձակ ժանրում ստեղծագործող բոլոր 15-21 տարեկան երիտասարդները մինչև դեկտեմբերի 10-ը` ժ. 21:00-ն կարող են ուղարկել իրենց ստեղծագործությունները info@asekose.am էլ. հասցեին: Ստեղծագործությունները պիտի լինեն առնվազն մեկ, առավելագույնը հինգ էջի սահմաններում (A4 չափ, տառաչափը` 12):

Դեկտեմբերի 11-ին պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից կընտրվեն լավագույն 10 ստեղծագործողները, որոնք էլ կշարունակեն մասնակցությունը նախագծում: Երեք ամիս շարունակ մասնակիցների հետ կաշխատի նախագծի գեղարվեստական ղեկավար, ճանաչված արձակագիր Էդգար Կոստանդյանը: Մասնակիցները կունենան հանդիպում-քննարկումներ մի շարք անվանի արվեստագետների, մտավորականների հետ:

Նախագծի ղեկավարն է Արամ Հարությունյանը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին