Հերմինե Նաղդալյանը գնում է Մոնակո, մտնում է կազինո, մոտենում է «ռուլետկային» եւ մոտի բոլոր ֆիշկաները դնում 23-ի վրա: Խաղավարը նետում է գնդիկը եւ՝ առը հա քեզ` 23-ը շահում է: Հերմինեն շահումը վերցնում է եւ էլի դնում 23-ի վրա: Էլի շահում է: Երրորդ անգամ որ դնում է 23-ի վրա, խաղավարն ասում է. «Տիկին, զգույշ, դժվար թե երրորդ անգամ նույն թիվը ընկնի»: Բայց դե ...Էլի շահում է... Բոլորը շրջապատում են, հարցուփորձ անում, թե էդ ոնց, ինչ... Հերմինեն ասում է.
- Ես առավոտյան 7-ին եկա Մոնակո, տեղավորվեցի հյուրանոցի 7-րդ համարում, տաքսի էի կանգնացնում, որ գամ կազինո, կանգնեց միայն 7-րդ մեքենան: Ես էլ մտածեցի, որ էդ 7-երը կանխանշան են:
- Բայց 23-ն ի՞նչ կապ ունի...
- Ո՞նց,- ասում է Հերմինեն,- բա 3 անգամ 7-ը 23-ի՞ չի հավասար...
Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից