Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարկատուներից աշխատավարձ ստացող աղջիկն ասում է՝ չէին ուզում կռվել…: Բանակականության ու բարոյականության խզվածքի մասշտաբը պատկերացրնու՞մ եք: Բաղրամյանը, Բաբաջանյանը, հարյուրավոր հայ գեներալներն ու ԽՍՀՄ հերոսները (էլ չասած մյուս ազգերի մասին) «չուզենալով երկիր են պաշտպանել», «չուզենալով Բեռլին են հասել», «չուզենալով հաղթել են»: Արձանագրենք, որ նման հիվանդ մտքեր կարող են բուսնել միայն Նիկոլի «Իրական Հայաստանում», որտեղ պատերազմ հաղթողները թալանչիներ են, պարտվողներն ու կապիտուլյանտները՝ հերոս խաղարարներ»: