|
«Ես կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր հավատավոր հանրությանը՝ չտրվել սադրանքներին և չգնալ Հովհաննավանք, հետևել Մայր Աթոռի հայտարարություններին, և եթե Վեհափառը կոչ կանի, հետևել նրա կոչին»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի, և այդ պատարագը պետք է մատուցի կարգալույծ արված քահանան։ «Չգնալ Հովհաննավանք, որովհետև ես չեմ բացառում, որ այս ռեժիմը ծրագրել է խայտառակ սադրանքներ, ծրագրել է հային հանել հայի դեմ․ Նիկոլի սիրտը արյուն է ուզում։ Հնարավոր է, որ Նիկոլի 4 տոկոսանոց էլեկտորատի առանձնյակներ գնան այնտեղ, և նաև հայ հավատավոր եկեղեցական-քրիստոնյաներ գնան՝ կոչ անելու կարգալույծ եղած հոգևորականին՝ Ստյոպիկին, և տեղի ունենա բախում։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ նման բախում հանկարծ չլինի։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու արսենալի մեջ ունի նաև բախումը, ունի արյունը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում պետք է ականջալուր լինել, թե ինչ կոչ է անում Մայր Աթոռը։ Դիտեք նաև՝ |
«Նիկոլի սիրտը արյուն է ուզում․ չտրվե՛ք սադրանքների»․ Նաիրա Զոհրաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


