▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի օրը օր չի առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Նիկոլը գրում է, որ մայիս-հունիս-հուլիս ամիսներին Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելել է «ռեկորդային» թվով զբոսաշրջիկ: Ենթադրենք, որ դա այդպես է, բայց հարց է առաջանում.
Իսկ ինչո՞ւ մեծն վիճակագիրը չի անդրադառնում հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին: Դա հասկանալու համար այցելում ենք armstat.am կայքը և տեսնում, որ այ հենց դա Նիկոլին ոչ ձեռնատու տվյալներ են:
2024 թվականի հունվար հունիսին ՀՀ այցելել է 946 162 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար հունիսին 907 135 զբոսաշրջիկ, այսինքն 39 027 այցելուով պակաս:
Եթե նույնիսկ սրան գումարենք հուլիսի թվերը նույնպես (2024 թ. 237 603 !!!! 2025 թ. 263 592), ապա դարձյալ 2025 թվականին հունվար հուլիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս կլինի 13 038-ով:
Նիկոլական «մաթեմատիկա»: Կիսաճշմարտությունների թվաբանություն»։

***

Ավելի վաղ , Նիկոլ Փաշինյանը հետևյալ  ֆեյսբուքյան գրառումն էր արել․ «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։
Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18–ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։ Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է։ Որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին