«Ենթադրում եմ՝ իմ այցի կապակցությամբ ճանապարհը մաքրվել է, չէ՞»,-Վանաձորում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ նա ակցելել է Լոռու մարզ, առաջին կանգառը Վանաձորում էեղել, որտեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը:
«Մմաքրության ստանդարտ է պետք, ի՞նչն ենք համարում մաքուր, ինչը՝ ոչ։ Էն ճանապարհները, որ նոր ենք կառուցում, փորձենք սպասարկենք նոր ստանդարտներով։ Մեկ ա բոլոր ճանապարհները չենք կարողանալու այդպես պահենք, սենց թե նենց մաշված են»,- ասաց Փաշինյանը։
«Ուրախ ենք ձեզ մեր շենացող քաղաքում տեսնելու համար»,- վարչապետին դիմելով՝ ասաց նրան մոտեցած քաղաքացիներից մեկը։ «Դժգոհ ենք շենացման տեմպից․․․ժողովուրդ ջան, ինձ հուշելու անհրաժեշտություն չկա։
Ես տեսնում եմ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ, խնդիրներից խոսեք»,- ասաց Փաշինյանը։
Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր։ Հեչ էլ, թե չի գալիս, բայց էտ ինչ աղմուկ ու աղաղակ են բարձրարցրել պարեկները։ Հարակից շենքերի բնակիչները սարսափած նայում էին։ Էրեխեքիս դպրոց էի տանում, 6-րդ դպրոցի մոտ կայանեցի, որ էրեխեքս իջնեն մեքենայից, 7-8 պարեկի մեքնեա աղմուկով հրահանգում են, թե մեքենադ հանի, ասում եմ հա մեկ վարկյան էրեխեքս իջնեն մեքենայից ու շարժվում եմ։
Պարեկներից մեկին հարցնում եմ, ասում եմ՝ Նիկոլն ա՞ գալիս, ասումա՝ հա, ասում եմ՝ բա էնպես աղմուկ եք հանել, էնպիսի օպերացիա եք իրականացնում, ինձ թվաց ռումբա տեղադրված, այ ձեր տունը շինվի, պարեկներից մեկը ասեց.
-ապեր, ռումբա բա ինչա, քշի, մեզ էլ չի հաճելի։
Վեջերս լսած ամենաազնիվ խոսքն էր։
Ռումբա, բա ինչա....»։
***
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը բնականաբար չգիտեր, բայց ես Լոռի հասել էի իր այցից մի օր շուտ ու ակամայից ականատեսը դարձա հերթական բեմադրությանը, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Այսօր նա լինելու է Լոռիում. Ստեփանավանում, Մղարթ և Արևածագ գյուղերում: Մղարթում արևային կայանի բացում, իսկ Արևածագում՝ վերակառուցվող դպրոցի աշխատանքների դիտարկում, բայց բուն թեման իր մուտքից առաջ սփռված շքերթն է՝ սկսած Ստեփանավանի թունելի մուտքից մինչև գյուղամիջյան փոշոտ փողոցներ։ Մարզպետարանի ու համայնքապետարանների աշխատակիցները երկու օր է՝ գրեթե սանրում են ամեն միլիմետր։ (Մոռացողների համար հիշեցնեմ՝ հայտնի «կախիչ-դուշ» օպերացիան էլ էր հենց Ստեփանավանում տեղի ունեցել)։
Ճանապարհները փոսալցվում են, տերև, թուղթ, փոշի են հավաքվում է։ Ագարակի քարքանդ ճանապարհը հանկարծ «հարթ» է դառնում։ Ինչո՞ւ։ Որպեսզի շեֆը գա, նայի ու ասի՝ «Ապրեք»։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ Նիկոլը մնա իր կեղծ պատրանքի մեջ։
Սա է իրական դեմքը։ Ցուցադրություն՝ հանուն պահի, հանուն լուսանկարի, հանուն սիրուն սթորիների։ Երկիր, որտեղ ճանապարհ սարքում են ոչ թե մարդկանց, այլ Նիկոլին հաճոյանալու համար։ Երկիր, որտեղ վարչական ողջ համակարգը մի մարդու այցելությանը սպասող սպասավորների պես գիշերային հերթափոխով աշխատում է, բայց ոչ քաղաքացիների համար։
Նիկոլի Հայաստանը սոսնձով կպցրած բեմ է՝ ճաքերով, փոսերով, կեղծ լուսավորությամբ։
Իրական Հայաստանը փոշու տակ է թաքցված, իսկ այդ փոշին ամեն անգամ մաքրում են ոչ թե մարդկանց հարմարավետության, այլ Նիկոլի աչքին գեղեցիկ երևալու համար։ Սա «իրականություն» չէ, այլ դասական
շոու։ Ու հարցը մենակ այն չէ, թե երբ է այն վերջանալու, այլ այն է՝ որքան մարդ դեռ պիտի ապրի էս դեկորացիայի տակ»։