▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը փորձել է շանտաժի ենթարկել Սրբազանին, որը չի համաձայնել դավաճանել Վեհափառին»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտն ասած առավոտվանից զուգարան եմ ուզում գնամ, բայց մտածում եմ՝ գուցե ճիշտ ա նավսյակի սպասել Նիկոլին հեռացնենք, նոր գնամ...
Հ. Գ. Եթե պարզվի, որ վիդեոն իրական ա, ապա հետևությունները, որ պետք է արվեն հետևյալն են.
1. Ամիսներ շարունակ պետությունը ձայնագրել ա բարձրաստիճան հոգևորականի տունը (այդ թվում՝ լողասենյակը)։
2. Էդ տեղեկություններով Նիկոլը փորձել ա շանտաժի ենթարկել Սրբազանին, որը չի համաձայնել դավաճանել Վեհափառին ու եկեղեցուն, համարելով, որ իր սեփական անձի վարկանիշը նվազ կարևոր ա։
3. Հայաստանում որևէ մեկը պաշտպանված չի տեսաձայնագրումից նույնիսկ սեփական տան պատերի մեջ (էլ չասեմ դրանից դուրս, կամ հեռախոսազանգերի համատեքստում)։
4. Ինչպես և ասել ենք առաջին իսկ օրից՝ թիրախը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ա և ոչ թե դրա առանձին սպասավորները։
5. Նիկոլը չունի որևէ բարոյական կարմիր գիծ ու նման մարդու հետ ընտրություների գնալը խիստ կասկածելի գործընթաց ա»։

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյան, պրոպագանդայիդ ու արբանյակներդ կարող ես ապօրինի կամ գաղտնի ձայնագրված կամ տեսաձայնագրված աղբով կերակրես, բայց իմացիր, որ ամենաշատը հենց նրանք են քեզնից զզվում։

Նրանք բոլորն էլ գիտակցում են, որ ցանկության դեպքում նմանատիպ ու շատ ավելի բարձր մակարդակի աղբ կարող ես հայթայթել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։

Այո՛, այսօր կարող է և այդ շրջանակների քաղաքական, սեփական PR-ի կամ անձնական շահերից է բխում այդ աղբը տարածելն ու դրանով ողորմելիության մթնոլորտ ստեղծելը, այո՛, կարող է հասարակ քաղաքացիները ներկայիս պրոպագանդայի պայմաններում նման աղբին ուշադրություն դարձնեն, բայց 100 տոկոսով իմացիր, որ նույնիսկ այդ մարդիկ այլևս քեզ չեն հարգում։

Քաղաքական ու անձնական շահերը մի կողմ թողնելու դեպքում, թեկուզ բարոյականության չնչին նշույլ ունեցող մարդը քեզ ու քո նմաններին չի կարող հարգել։

***

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուրեմն գիշերը հրապարակում են տեսանյութը ու սկսում ալիբիների ձևավորումը: Առավոտյան գցում են ինֆոդաշտ, որ սրա հետևում կանգնած է Կաթողիկոսը շահ ունենալով ազատվել Արշակ Սրբազանից: Հետո սլիվ արած նույն ՏԳ ալիքով կոչ են անում Կաթողիկոսին ազատվել Արշակ Սրբազանից, որ իբր Փաշինյանի բերանը նման բաներով լեզու չդնի: Հետո ՄԻՊ-ին կանաչ լույս են տալիս, որ կոշտ հայտարարություն անի:

Մաքրվում ու մաքրվում են ժրաջան կերպով, բայց շատ վատ են մաքրվում:

Առաջին, սրա շահառուն նա է, ով սա առաջինը մատնացույց անելով բողոքեց, որ իրենից ինչ որ բան են ուզում):

Երկրորդ, Արշակ Սրբազանը սրանից ոչ միայն չտուժեց այլ ապացուցեց, որ ունի առողջ, նորմալ տղամարդկային կողմնորոշում:

Երրորդ, նրա «մեղքը» շարունակում է մնալ բացառապես ՀԱԵ-ի գործը, ոչ թե հրապարակման շահառուների:

Չորրորդ, դուք մարդկանց տուն մտնող , զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս:

***

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազատությունների համար պայքարը սկսվեց հրապարակներից և վախճանվեց... ննջասենյակներում։
«Դեմոկրատ» երկիր Հայաստանում մարդիկ արթնանում են տեսախցիկների ստվերի տակ։ Գաղտնալսումները դարձել են իշխանության սիրած սերիալը՝ սեզոն առ սեզոն բացահայտելով ոչ թե հանցագործներին, այլ քաղաքացիների անկողինները։
Տներում տեղադրված տեսախցիկները, գաղտնալսումները, մարդկանց անձնական կյանքի մեջ սղոսկելը չեն պաշտպանում պետությունը՝ դրանք քանդում են նրա հիմքը։ Երբ իշխանությունը սկսում է մարդկանց վախեցնել տեսանյութերով ու ձայնագրություններով, դա այլեւս իշխանություն չէ՝ դա շանտաժի համակարգ է։
Կարիք կա՞ բացատրելու՝ ինչո՞ւ է դա ուղղակի սպառնալիք մեր պետությանը...
Երբ իշխանությունը սկսում է դիտել սեփական ժողովրդին ոչ թե որպես քաղաքացիների, այլ որպես կասկածյալների՝ այդ պահից պետությունը դառնում է հսկող մեքենա։
Իսկ ի՞նչ է լինում մարդու հետ. նա այլեւս չի վստահում, որ իր հեռախոսը միայն իրեն է ծառայում, որ իր տունը միայն իրենն է... նա սկսում է վախենալ։
Վախի վրա պետություն չի կառուցվում։
Վախի վրա կառուցվում են համակարգեր, որտեղ մարդը լռում է, իսկ լռությունը դառնում է իշխանության համար ամենաթողության աղբյուր։
Պետությունը կանգուն է, ուժեղ է ոչ թե ուժային կառույցներով, այլ քաղաքացու արժանապատվությամբ, նրա վստահությամբ, որ իշխանությունը ծառայում է իրեն, ոչ թե հետեւում, կոմպրոմատ հավաքում...»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին