ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը: |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առաջին նախագահի հանդեպ ամենայն հարգանքով, Արցախյան շարժման ու հաղթանակի հարցում նրա հիմնարար դերի հանդեպ հարգանքով հանդերձ, բայց ես մի «ոչ տրենդային» բան հիշեցի: Հիշեցի, թե նա ինչպես էր 2008 թվականի մարտի 1-ին մերժել Գարեգին Երկրորդին, որը գնացել էր Առաջին նախագահի կեցավայր, որպեսզի քննարկեր Ռոբերտ Քոչարյանի հետ երկխոսության միջնորդության հարց, մարտիմեկյան իրավիճակը հանգուցալուծելու համար: Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել Գարեգին Երկրորդին, ասելով, որ իր մոտ չպետք է գա, այլ գնա Ռոբերտ Քոչարյանի մոտ: Հնարավոր է, որ առաջին նախագահն իրավացի է եղել, չգիտեմ: Մյուս կողմից, չէ՞ որ մարտիմեկյան պատմությունը շատ մութ պատմություն է, տարիների ընթացքում ավելի շատ հարցեր առաջացրած, քան պատասխաններ բերած: Բայց, ինչպիսի՞ն կլիներ ընթացքը՝ ոչ միայն այդ օրվա իրադարձությունների, այլ Հայաստանի հետագա տասնամյակի, եթե այդուհանդերձ Առաջին նախագահն ընդուներ Կաթողիկոսի միջնորդության փորձը: Շատերը կասեն հիմա, թե ինչո՞ւ հիշեցի այդ պատմությունը, միթե՞ դրա ժամանակն է: Ես չգիտեմ, ինչի ժամանակն է: Շատ լավ է, որ Առաջին նախագահն իր աջակցությունն է հայտնում Կաթողիկոսին: Չի բացառվում, որ այդ քայլով նա նույնիսկ անուղղակի ձևով խոստովանում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սխալվել է՝ մերժելով Գարեգին Երկրորդի միջնորդությունը: Շատերին կարող է թվալ, թե այդ ամենն անցել-գնացել է: Ես պնդում եմ՝ ոչ, ընկերներ, այդ ամենը չի անցել-գնացել: Այյդ ամենը իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի հետագա ընթացքի ու ներքին և արտաքին զարգացումների վրա: Հայաստանի հետ այդ ընթացքում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբի լատենտ և բացահայտ տրանսֆորմացիաներ, որ այդ համատեքստում 10-15 տարին ընդամենը մի «արագ ակնթարթ» են, որտեղ «անցած-գնացած» բաներ պարզապես չկան»: ***
*** |
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիշեցում. Լևոն Տեր֊Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի ազգակործան ընթացքի ամենանեղ պահերին ուղղակի֊անուղղակի օգնության է հասել նրան` իր չափաբաժնով փրկելով նրան։ *** Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխող լակոտոկրատիայի իշխանության ռեսուրսը ատելությունն է։ *** Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանն ու իր տիկինը չեն հանդուրժում որևէ հեղինակություն, ատում են բոլոր այն անհատներին ու ինստիտուտները, որոնց չեն կարողանում իրենց ենթարկել՝ կլինի Տեր-Պետրոսյանը, Կաթողիկոսը, եկեղեցին, բանակը, մեդիան, ՀԿ-ները և անգամ իրենց ներկա ու անցյալ թիմակիցները»: |