▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը

Դիտեք նաև՝

Հակամարտության էջը փակ է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողության ժամանակ, որի մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 
 
«Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ իմ կամ Ադրբեջանի նախագահի գալն այստեղ ու արժանանալ այս պատվին։  Այս մրցանակը նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է»,–ասաց ՀՀ վարչապետը։ 

***

«Մենք 30 տարի պատերազմի մեջ էինք, այսօր խաղաղության մեջ ենք»,- Աբու Դաբիում ընթացող «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ միևնույն հարթակում կանգնած` ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Արդեն 6 ամիս է` մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, անսովոր է, բայց մենք արագ ենք ընտելանում»,- ասաց նա: Նա երախտագիտություն հայտնեց Հռոմի պապին, Դոնալդ Թրամփին, «Զայեդ մրցանակաբաշխության կազմակերպիչներին: «Մեր օրինակը կարող է որպես ճանապարհային քարտեզ ընդունվել հակամարտող երկրների կողմից»,- հավելեց Ադրբեջանի նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին