▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում եմ ներկայացրել». Գեղամ Մանուկյան

 

«Գրություն եմ պատրաստել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի անունով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ գրության մեջ տեղեկացրել է, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու ու խափանարարության մեջ: «Դա պարունակում է պետական դավաճանության տարրեր: ԱԱԾ-ի տնօրենին հորդերել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, որպեսզի ամեն անպատասխանատու հայտարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրդիային պատերազմ ո՞վ է արել և անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում, և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- նշել է պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին