▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր ներքին շրջապատում հնչեցրել է միանշանակ հրահանգ՝ Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պետք է ծավալել տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում։ Ըստ մեզ հասած տվյալների այս քարոզչական ռազմավարության նպատակը մեկն է միջազգային հանրությանը համոզել, թե գործ ունենք ահաբեկչությանն առնչվող կառույցների ու անձանց հետ. ուստի, սոլիդարության կամ համերաշխության որևէ դրսևորում պետք է կանխել արմատից։
«Փակ դռների ետևում Փաշինյանն ասում է՝ այնքան պետք է կրկնենք, մինչև աշխարհում չմնա մի մարդ, ով կկասկածի, թե Սամվել Կարապետյանը և Եկեղեցին ահաբեկիչ չեն», պատմում է «Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրը։ Քարոզչական շտաբի ներսում նույնիսկ շրջանառվում է ձևակերպումը՝ «բարձրացնել տեղեկատվական աղմուկի աստիճանը մինչև ինֆորմացիոն շոկի»։
Դիվանագիտական տարբեր մակարդակներում՝ ՄԱԿ-ից մինչև տարբեր think tank-եր, Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով հստակ թիրախների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի համար։
Նույն աղբյուրները հավելում են, որ անգամ ամենաանմեղ կարծիքները կամ մտահոգության արտահայտումները Փաշինյանի թիմի կողմից ընկալվում են անթույլատրելի: Երեկ, երբ ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարեց, որ «մտահոգված է բարերար Սամվել Կարապետյանի կալանքով», ՔՊ-ական Արսեն Թորոսյանը բոցաշունչ ելույթով հարձակվեց նրա վրա՝ պնդելով, թե «Կարապետյանը ահաբեկիչ է»։

Իշխանական աղբյուրներին մոտ գտնվող վերլուծաբանները սա դիտարկում են որպես տեղեկատվական ինկվիզիցիայի նոր փուլ. երբ կասկածը դառնում է մեղադրանք, իսկ հակառակ կարծիքը՝ թշնամանք։

Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ թիրախում միայն Սամվել Կարապետյանը չէ. հարվածի տակ է հայտնվում նաև դարերով ազգային ինքնության խորհրդանիշ դարձած Հայ Առաքելական Եկեղեցին։

Վեհափառի դեմ հարձակման նոր քայլեր են մշակվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին