▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի համար Վաղարշապատի հաղթանակը, ասում են՝ առանցքային նշանակություն ունի․ նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի:

Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով: Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։

Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձեւավորել: Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ՔՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ:

Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի: Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը, և կկազմվի վերջնական ցուցակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին