▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ «Ձերոնց» «լափելու» պատճառով հազարավոր երեխաններ չեն կարողանա այցելել մանկապարտեզ»

Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Այսօր հրավիրված էինք Երևանի թիվ 105 մանկապարտեզի բացմանը . . . Ավագանու մայիսի 22-ի նիստի ժամանակ ՔՊ ներկայացուցիչները իրար հերթ չտալով պնդում էիմ, որ շատ արագ կվերացվի 105 մանկապարտեզի թերացումները և 3 ամիսց ինձ հրավիրում էին բացմանը . . .

Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին.

1. Դու՛ք հա՞շտ եք այս պատկերների հետ . . . Միայն Երևանում տասնյակից անցնում նման խայտառակ մանկապարտեզների անվերջանալի շինարարությունները .

2. Դու'ք հա՞շտ եք հարկատուներիս վճարված գումարների նման մսխման հետ. . .

3. Դու'ք հա՞շտ եք, որ սեպտեմբերին մի քանի հազար երեխաններ չեն կարողանա այցելել մանկապարտեզներ «Ձերոնց» «լափելու» և խայտառակ մսխումների պատճառով.. .

4. Ձեր համար տեսանելի է ու՞ր է ծախսվում շուրջ 400 մլն դոլար քաղաքի բյուջեն . . .

5. Հիմա այս միլիարդավոր դրամների հետևից ո՞վ է գնալու

Հ.Գ. թե բա կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու՝ նմա՞ն ձևով

Հ.Գ. բա բյուջեում փողի պրոբլեմ չունենք

Հ․Գ․ թե բա քաղաքի սեփական եկամուտները 3 անգամ ավելացել են . . .

Բարևներ Կոպիրկինի ֆան ակումբի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին