Բաց աղբյուրներում հրապարակված փաստաղթերը, որոնց համաձայն` ՆԳՆ-ն հիգիենիկ միջադիրներ կամ վիրախծուծներ (տամպոններ) է գնել «Ռիտա Գասպարյան» ԱՁ-ից` վճարելով 6336 դրամ։ Այդ մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։
«Հաջորդիվ «Սոֆթ թրեյդ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 2 միլիոն 465 հազար դրամի գնում` ձեռք բերելով աղբի համար նախատեսված 2602 հատ պոլիէթիլենային պարկ և 18.000 հատ զուգարանի թուղթ։
ՆԳ նախարարությունը «Սաս գրուպ» ՍՊԸ-ից հոկտեմբերին գնել է 266.727 դրամի կոնյակ և չրեր։
Մասնավորապես` Գերատեսչությունը ձեռք է բերել 5 հատ «Ախթամար» տեսակի 10 տարեկան կոնյակ (0.7 լ), 3 հատ «Արարատ Վասպուրական» տեսակի 15 տարեկան կոնյակ (0.5 լ) և չրերի տեսականի (խնձոր, ծիրան, սալոր, տանձ)»-ասվում է լուրում։


