▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ների՛ր ինձ, իմ սեր».․․Փաշինյանը Զեմֆիրա է լսում․․․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Telegram-ալիքում հրապարակել է տեսանյութ, որում լսում է ռուս երգչուհի Զեմֆիրայի «Սիրո մասին» երգը։ Տեսանյութում վարչապետը մտազբաղ նայում է հեռուն, ապա՝ տեսախցիկին՝ երգի խոսքերի պահին․ «Ների՛ր ինձ, իմ սեր»։

Փաշինյանը տեսանյութին կից գրել է․ «Բարի լույս և հաջող օր բոլորին»։ Գործադիրի ղեկավարը տեսանյութը հրապարակել է որպես առավոտյան բարեմաղթանք իր հետևորդներին։

Մի քանի օր առաջ վարչապետը տարածել էր մեկ այլ տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է մետրոյով գնում աշխատանքի․ նա զրուցում էր տարեց կնոջ հետ, կանգնած էր պերոնում և նախքան կառավարության շենք մտնելը՝ սուրճ էր խմում փոքրիկ սրճարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին