Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 28-ին Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4356-ի, իսկ վիրավորներինը` 8000. տուժել է մոտ 8 մլն. մարդ: Փրկարարները շարունակում են փլատակներից դուրս բերել մարդկանց մարմինները և ուշագրավն այն է, որ նրանց հաջողվել է հայտնաբերել մի կնոջ, ով այնտեղ է մնացել ավելի քան 50 ժամ, ինչպես նաև հրաշքով փրկվել է 4-ամսական մի փոքրիկ:








