Մարզիչ, Արենա միջազգային վարպետ Նարեկ Վարազդատյանի սան Յուրի Խեչոյանը դարձել է մինչև 10 տարեկան պատանեկան մրցաշարի բացարձակ չեմպիոն՝ խաղացված 9 տուրերից հետո տանելով 7 հաղթանակ, 2 պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի արդյուքով:
Նարեկ Վարազդատյանը նշում է, որ սանը՝ Յուրի Խեչոյանը, շատ է սիրում շախմատ խաղալ, դեռ փոքրուց նրա մոտ նկատելի էր սերը շախմատի հանդեպ:
Asekose.am-ը շնորհավորում է Նարեկ Վարազդատյանին ու նրա սանին և ներկայացնում է մարզչի հետ կարճ հարցազրույց։
Մինչ այս ի՞նչ հաջողությունների էիք հասել և ի՞նչ հատկանիշներ են պետք գալիս ՝ մրցաշարերում մասնակցության և հաղթելու համար։
Մինչ այս մասնակցել ենք կարգային մրցաշարերի, 4-րդ կարգի որակավորման մրցաշարում նույնպես չեմպիոն ենք դարձել: Որից հետո մասնակցել ենք «Անդրանիկ Մարգարյանի» անվան պատանեկան միջազգային մրցաշարին, որից հետո արդեն մասնակցել ենք 3-րդ կարգի որակավորման մրցաշարի և լրացրել 3-րդ մարզական կարգը: Այս մրցաշարին շատ լուրջ էինք պատրաստվել՝ ամենօրյա մարզումներ, պարտիաներից հետո վերլուծություն և նախապատրաստում հաջորդ պարտիային:
Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր սանի պատրաստվածությունն ու մրցաշարերում՝ նրա տրամադրվածությունը։
Յուրին աչքի է ընկնում կարգապահությամբ, որն ,ըստ իս, ամենակարևորն է, սիրում է մարզվել, կատարել հանձնարարված ցանկացած առաջադրանք:
Իսկ Ձեզ համար հե՞շտ է աշխատել պատանիների հետ։
Ես գրեթե միշտ աշխատել եմ պատանիների հետ՝ Մոսկվայում, Սոչիում, Կրասնոդարում, Կալինինգրադում և Իսպանիայում: Եղել եմ Կալինինգրադի շախմատի ակադեմիայի տնօրենը, Ալիկանտեի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը: Շատ հաճելի է աշխատել հեռանկարային պատանիների հետ, քանզի ես շատ սիրով եմ կատարում իմ աշխատանքը:
Հետագայի համար՝ ի՞նչ մրցաշարեր կան, որոնց մասնակցելու եք և ինչպե՞ս եք տրամադրված դրանց ՝ հատկապես այս հաղթանակից հետո։
Առաջիկա մրցաշարը պատանիների եզրափակիչն է, որին դարձյալ շատ լուրջ ենք մոտենալու, ունենք նպատակ լրացնել 1-ին մարզական կարգ, որից հետո կմասնակցենք արդեն միջազգային մրցաշարի կամ Բելառուսի Օրշա քաղաքում կամ Վրաստանում: Դեռևս հստակ որոշում չունենք: