▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նարեկ Սարգսյան, ծանր հանցանք ես պարտակում»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Ոստիկանության մամուլի երիտասարդ խոսնակ, հարգելի՛ Նարեկ, քո մասին շատ տեղերից դրական բաներ եմ լսել։ Դրա համար էլ ուղիղ քեզ եմ դիմում. դու ես ոստիկանության պաշտոնական վարկածը բարձրաձայնողը, ու չթվա քեզ, որ վաղը-մյուս օրը ասելու ես՝ դե ես ընդամենը խոսնակ եմ եղել - ինչ հանձնարարել են՝ ասել եմ։
Աղեկյան Լիլիթի հարցով «պատասխանատու ձևով» հերքում ես - թե բա սուտ են ասում՝ չի եղել նվաստացուցիչ վերաբերմունք։
Մենք չենք եղել ձեր քաղմասի շենքում ու իրոք չենք կարող վստահ ասել՝ ինչ է եղել - էն սահմռկեգուցիչ ու այլանդակ բաները եղե՞լ են, թե ոչ։ ԲԱՅՑ մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք - Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ։ Ինչո՞ւ: Է՞դ ոնց կբացատրես, Նարե՛կ։ Իսկ եթե դա չես կարող բացատրել, ապա ձեր մնացած «պարզաբանումները» մերկապարանոց են ու անարժանահավատ։
ՀԳ. Ու ոչ մեկդ չհանդգնի ասել՝ Աղեկյանը չափերն անցնում էր։ Ինձ էլ է մի քանի ամիս առաջ շատ անարդար ձևով քննադատել։ Հետո՞ ինչ։ Ինձ համար լրիվ պարզ է վիճակը, ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում»՝ ծանր հանցանք ես պարտակում»։

Դիտեք նաև՝

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․ «Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին