Նաիր Թիկնիզյանը՝ Երևանի ռեստորաններից մեկում՝ ընկերների հետ
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի հավաքականի դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):
Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:
Հավելենք նաև, որ «Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը երեկ մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ես դրա մասին չեմ լսել։ Նույնիսկ որևէ շշուկներ չեն եղել այդ ամենի վերաբերյալ։ Այս փուլում՝ հավանաբար ոչ, բայց ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Բուզնիկինը Match TV-ի հետ զրույցում։
Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ 29-րդ տուրի խաղից հետո Թիկնիզյանը նշել էր, որ կցանկանար հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։
2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։