▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նահատակների ԴՆԹ-ները պղծած իշխանությունը ոչ մի դավաճանի հրապարակավ չդատեց»․ Սերգո Գալստյան

«Ոչ մի դավաճանի հրապարակավ չեն բերել, չեն դատել, էսօր դատում են այն մարդկանց, ովքեր 2020 թվականից եղել են Արցախում, որոնողական, փրկարարական աշխատանքներում, ովքեր սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան։ ԴՆԹ-ները պղծած ներկայիս իշխանությունները գալիս ա պատասխանատվության ժամը փոխում են պաշտոնյային, բա էս ծնողներից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասել է զոհված Լևոն Գալստյանի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով միացել է Դատախազության դիմաց հաջակցություն Արսեն Ղուկասյանի կազմակերպված բողոքի ակցիային։ «Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը արգելք է ապօրինի կալանքի համար։ Ի՞նչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը, նախապես իրազեկել է, ասել են կգաք-կհանդիպեք, գալիս ա սույն օրը, մարդիկ սկսում են արհամարհանքով վերաբերվել, 5 տարի արհամարհանքով վերաբերվել էն մարդկանց, ովքեր պայքարում են։ Արսեն Ղուկասյանը կորցրել է իր եղբորը, վերջին անգամ իր նահատակված եղբոր որդուն տեսել է 5 տարի առաջ, որը հիմա անհայտ կորած է, ի՞նչ անի մարդը՝ չպայքարի էդ էրեխու համար, ի՞նչ անի, նստի տունը, սպասի՝ տենա ի՞նչ է անում էս պետությունը»,- ասել է Սերգո Գալստյանը։

Դիտեք նաև՝ 

Ապրում ենք մի բռնապետական երկրում, որտեղ խոսելու, կարծիք հայտնելու համար մարդուն կարող են կալանավորել. հիմա ես իմ կարծիքն եմ հայտնում ու չգիտեմ՝ էդ կարծիքի համար կալանավորման ենթակա եմ, թե չէ. դատախազության մոտ ի պաշտպանություն Արսեն Ղուկասյանի  կազմակերված ակցիայի ժամանակ ասաց  44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։

Նա նշեց` Արսեն Ղուկասյանի կալանավորումն իրենց համար սպասելի էր, քանի որ նա ամենաակտիվ և ճիշտը խոսող մարդկանցից է։

«Էն օրը ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա չէր, մարդիկ իրենց ձայնն էին բարձրացրել, ի վերջո, 5 տարի է անցել, ինչո՞ւ մեր երեխեքից մի լուր չկա։ Այ մարդ, եթե չկա, թող ասեն՝ էդ տղերքը չեն գալու, հույսներդ կտրեք»,- ասաց Սահակյանը։

***

«Ակնկալիքս մեկն է, որ ինչպիսի անհապաղությամբ կայացվում են կալանքների որոշումները, նույն անհապաղությամբ էլ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների և հաշվի առնելու հանգամանքը, և անհապաղ ազատ արձակեն Արսեն Ղուկասյանին»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը:

Նա հայտնել է, որ Արսեն Ղուկասյանի հարցաքննությունն ավարտվելուն պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը, արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել:

«Նախորդ օրը նրան այցելել են ՄԻՊ աշխատողները, նրանք արձանագրել են այն անհամապատասխանությունները, որ կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և պահման պայմանների հետ: 24 ժամից ավել է այդ անհապաղ միջնորդությունը գտնվում է Դատախազության տիրապետության ներքո, բայց առ այս պահը ոչ մի նորություն չկա»,- նշել է պաշտպանը:

***

«Ակցիա անելը, երեխուն պահանջելը հանցանք ա՞, ինչի՞ եք ոստիկաններին քսի տալիս տուժած ծնողների վրա»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանի մայր՝ տիկին Մարիամը: Նրա խոսքով՝ հրահանգ կա ուղարկված: «Վարչապետը իմ տղայի վրա ատամ ունի, որովհետև Արսենը միշտ խոսել ա, իսկ իրեն դուր չի գալիս, որ իրեն դեմ են խոսում: 3 տարի առաջ ընդունարանում վարչապետ չեղածը ինձ ասել ա՝ պետք ա տղուդ վրա գործ հարուցվի, որ խելքը գլուխը գա»,-հայտնել է նա:

***

«Տհաճ է արձանագրել, որ երկրի ղեկավարը, ով կարող է անգամ իսկ կուսակցական միջոցառման ժամանակ ծնկի գալ՝ ցույց տալով, որ տեսեք իբր թե իշխանությունները խոնարհում ունեն զոհվածների, անհետ կորածների հիշատակի և նրանց ծնողների առջև, բայց երբ որ առաջանում է ինչ-որ իրավիճակ, միանգամից բիրտ ուժ են կիրառում նրանց հարազատների նկատմամբ»,-Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա ընդգծել է, որ եթե մարդիկ 5 տարի իրենց հարցերի պատասխանները չեն գտել, իրենց զավակի հետ կապված հավաստի ինֆորմացիա չունեն, իշխանությունները պարտավոր են ցուցաբերել ծով համբերություն, հանդուրժողականություն:

«Այս իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է հնարավոր շանս ստեղծել, որ և՛ անհետ կորածների հարազատները իրենց հարցերի պատասխանները փոքր ինչ շատ հավաստի ստանան, և՛ առհասարակ հասարակության մեջ ագրեսիայի, այս բիրտ ուժի, անհանդուրժողականության միտումները գնան դեպի անկում»,-նշել է ավագանու անդամը:

***

«Ի՞նչ եք ակնկալում այսօր դատախազությունից»,- հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի կազմակերպված այկցիայի ժամանակ լրագրողը հարցն ուղղել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ «Քանի այս իշխանություններն են՝ ոչ մի հույս, ոչ մի ակնկալիք չկա։ Դուք տեսնում եք տարբեր հիվանդություննով մարդուն ոնց են վերաբերում, տանում են մի դատավորի մոտ, որը կալանքի վճիռներ ա կայացնում, ով գնում ա Մասիս Մելքոնյանի մոտ՝ հայտնվում ա քրեակատարողական հիմնարկում։ Իրենց սրտի դատավորները կայացնում են որոշումներ, էդ որոշումները կայացվում են ոչ թե դատարանում՝ այլ դատարանից դուրս։ Բայց ամեն դեպքում մեր ժողովուրդը պիտի ճնշում գործադրի, և իրավապահ համակարգն ի վերջո հասկանա, որ անընդհատ սրանց՝ այս իշխանությունների որոշումները կատարելը, ի վերջո, մի օր կանգնեցնելու է պատասխանատվության առաջ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին