Լրագրող Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ համար Արծրունի կերպարը մնալու ա 44-օրյա պատերազմի, մեր կոլեկտիվ պարտության, մեր կոլեկտիվ նվաստացման ու մեր պետության ջախջախման խորհրդանիշ։
Արծրունի կերպարը նախորդ ու ներկա իշխանություններին անխտրական ծառայելու մարմնացում է։ Նա խորհրդանիշ է որ երկրում ոչինչ չի փոխել ու չի փոխվի։ Որ Փաշինյանի ու Սարգսյանի իշխանությունը նույն արժեհամակարգը, նույն որակն ու նույն բարքերը ունեն։ Նա նախորդ ու ներկա իշխանությունների կողմից հանրությանը մոլորեցնելու, հանրությանը խաբելու, անպատկառության ու անսկզբունքայնության մարմնացումն է։
Քարոզիչ, որ պատերազմից հետո մեղադրում էր գերի ընկածներին եւ ասում թե իսկական սպան պետք է կռվով մեռնի, քարոզիչ որ իրեն քննադատողներին թուրք էր ասում, իր հանրային կերպարով արատավորում ու արժեզրկում է զինվորականի մասնագիտությունը, կոչումն ու հանրային պատիվը»։