Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերում», խոսել է Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի մասին: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Կլոպը լուծումներ էր գտնում յուրաքանչյուր իրավիճակում։ Նա միշտ հասանելի էր և օգնում էր ցանկացած խնդրի հետ կապված։ Ես դժվար ժամանակներ ունեցա Դորտմունդում, բայց Յուրգենը ամեն կերպ աջակցեց ինձ։ Նա դեռ 50 եվրո է պարտք ինձ պարտված խաղադրույքի համար», — կիսապաշտպանի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։
Հայ ֆուտբոլիստը գերմանացի մարզչի հետ աշխատել է 2013-ից մինչև 2015 թվականները՝ մինչև Կլոպի հեռանալը: Այդ ընթացքում Հենրիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 88 խաղ՝ խփելով 18 գոլ, որից անց մրցաշրջան հետո տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։