▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը ստանում է և անմիջապես հանում արծաթե մեդալը․ արձագանքներ հայկական համացանցում

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Մխիթարյանը ստանում է և անմիջապես հանում արծաթե մեդալը․ արձագանքներ հայկական համացանցում

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում  երեկ  ֆրանսիական ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթեց իտալական «Ինտեր»-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:

***

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չդիմանալու

Հենրիխ Մխիթարյանը դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ,իսկ ՀՖՖն անտարբերության կուլիսում է։

Մելիքբեկյան, ի՞նչ պետք է լինի, որ դուք, ֆուտբոլի ֆեդերացիան, մեկ գրառում անեք,Մեկ շնորհավորանք։ Մեկ խոսք՝ գոնե ձևական։

Հայաստանի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստը խաղում է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ու դուք պահում եք կաշկանդված լռություն, կարծես ձեզ դա չի վերաբերում։ Մխիթարյանը ձեր երազած մակարդակին հասած միակ հայ ֆուտբոլիստն է։ Սա միայն ֆուտբոլ չէ։ Հենրիխը մեզ համար վաղուց ավելին է, քան պարզապես մարզիկ։

Ձեր ֆեդերացիան տարիներ շարունակ տապալում է տեղական առաջնությունը, երկրպագուների վստահությունը, ընտրանու խաղերի պատշաճ կազմակերպումը։ Հիմա, երբ մենք ունենք մի պահ, որով կարող էնք հպարտանալ՝ դուք նույնիսկ լեզու չեք շարժում։

Դուք շատ լավ գիտեք, թե ինչու եք լռում։ Բայց մենք էլ գիտենք՝

Հենրիխը ձեզնից բարձր է։

Ձեր ստվերը չի հասնում նրա լույսին։

***

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը՝ ստորև․

Կարդում եմ ազգությամբ հայերից ոմանց գրառումները ՊՍԺ_Ինտեր խաղից հետո, կարդում եմ նրանց գրառումները Հենրիխ Մխիթարյանի մասին ու...

Ահա թե որտեղից են մեր խնդիրների եւ աղետների պատճառների մի զգալի մասը։

Սա շատ լուրջ հարց է, խնդիր է, որը եթե չլուծենք...

Որտեղի՞ց ձեր մեջ այսքան մեծ նախանձ ու չարախնդություն ձեր արյունակցի նկատմամբ, որը Հայաստանի եւ հայկական ֆուտբոլի համար արել է շատ անգամ ավելին, քան դուք բոլորդ միասին։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին