«Մուրացան ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկը մահացել է». Սեդա Խաչատրյան
Օգտատեր Սեդա Խաչատրյանն ահազանգում է. «Հոկտեմբերի 15-ին Մուրացանի հիվանդանոցում տեղի է ունեցել սպանություն։
Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։
Շատ դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդամենը պետք էր կտրվածք անել լիդոկայինով, մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։
Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղդվել է /ասպիրացիայից/ և տեղի է ունեցել սրտի կանգ։
Պետք է պատասխանատվություն կրեն բուժող դիմածնոտային վիրաբույժ Քրիստինե Վարդանյանը,
անեսթեզիոլոգ Մեսրոպ Մարգարյանը և իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչև օրս աշխատել այդ բժիշկներին։
Պատասխան են տալու բոլորը, անգամ` բուժքույրերը»: