▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա ձվեր են նետել

Թուրքիայի ՌՕՈւ գործողությունների դեմ բողոքող ցուցարարները քարեր են նետել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Բացի դրանից՝ ցուցարարները դեղամիջոցներ և ձվեր են նետել դեսպանատան ուղղությամբ: Կոտրվել են շինության պատուհանները, իսկ ճակատամասի վրա տարբեր հեղուկներ են լցրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 24-ին,  մի քանի հարյուր մարդ է հավաքվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև՝ բողոք արտահայտելու ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրքական կողմի գործողությունների դեմ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին