Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված լեգենդների հանդիպումը
Մոսկվայի «Սպարտակը» 5:4 հաշվով հաղթել է ԽՍՀՄ հավաքականին: Հանդիպման հյուրերն էին «Ոսկե դուբլ» ֆիլմի ստեղծողները, ինչպես նաև դերասան Եգոր Բերոևը, որը ֆիլմում մարմնավորել է հանրահռչակ ֆուտբոլիստին:
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»- ի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը մահացել է անցյալ տարվա նոյեմբերի 24-ին՝ 99 տարեկան հասակում:
Տեսանյութը՝ «Ոսկե դուբլ» ֆիլմի սցենարի հեղինակ Վալերի Սահարյանի ֆեյսբուքյան էջից


