Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոսկվայում բնակվող, աշխատող իմ ծանոթ տավուշցին այսօր Ռուսաստանի մայրաքաղաքից զանգահարեց, հայտնեց, որ Մոսկվայի Արմյանսկի նրբանցք, 2 հասցեում գտնվող ՀՀ հյուպատոսությունում հայաստանցիներին վերաբերում են շատ վատ, որպես բոմժերի։ Նրա պատմելով՝ իր ընկերոջը վտարում են Ռուսաստանից, նա մտել է ՀՀ հյուպատոսություն, որտեղից նրան դուրս են արել, ասելով, որ նա գնա ու առցանց գրանցվի հյուպատոսություն, իսկ առցանց տեխնիկապես շատ դժվար է գրանցվել, առցանց գրանցվելու դեպքում լավագույն պարագայում հյուպատոսություն կարող ես մտնել մեկուկես ամիս հետո։ Իսկ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին Մոսկվայում ինչպե՞ս կարող է ապրել առանց աշխատանք, իրավապահների կողմից բռնվելու վախով։ Տավուշցու ասելով՝ զինակոչային տարիքի երիտասարդը ՀՀ հյուպատոսություն է մտնում փաստաթղթերը կարգավորելու, Հայաստան ծառայության մեկնելու համար, սակայն նրան մերժում են, պահանջում առցանց գրանցվել, իսկ այդ ընթացքում ժամկետային ծառայությունից խուսափելու համար Հայաստանում կարոդ են նրա հանդեպ քրեական վարույթ հարուցել։ Ծանոթս պատմեց, որ որոշ հայաստանցիներ հյուպատոսությունում երկար քաշքշուկներից խուսափելու համար մտածում են ներկայանալ ոստիկանություն, որպեսզի Ռուսաստանի ոստիկանությունը Ռուսաստան նրանց մուտքի արգելք դնի, նստեցնի ինքնաթիռ ու վտարի Հայաստան։ Տավուշի մարզի բնակիչն ասաց, որ հյուպատոսությունում «վիզա խփելու» կամ այնտեղից աշխատավայր տեղեկանք ներկայացնելու ՀՀ քաղաքացիների խնդրանքները հյուպատոսությունը մերժում է, վերստին պահանջելով հյուպատոսություն առցանց գրանցվել»: |
«Մոսկվայի հայերը բողոքում են, որ հյուպատոսությունում իրենց բոմժի տեղ են դնում». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին