
Օրերս Բուլղարիայում` Սոֆիայից ոչ շատ հեռու գտնվող լճերից մեկի ափին ճամպրուկում հայտնաբերել են 5-ամյա ռուս երեխա Նիկիտայի մարմինը: Ըստ նախնական վարկածի` տղային սպանողը ճամպրուկը նետել է լճի մեջ` հույս ունենալով վերացնել սպանության հետքերը: Փորձագետները պարզել են, որ տղային նախ ծեծել են, ապա դանակով հարվածներ հասցրել: Նշենք, որ ավելի վաղ հայտնաբարվել էր Նիկիտայի մոր` Աննայի դին: Ներկայումս ոստիկանները փնտրում են Աննայի սիրեկանին, ով, ինչպես և Աննան, նույնպես Ռուսաստանից էր:


