Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է բլոգեր Աշոտ Հովհաննիսյանի արհամարհական հոլովակը Կոմիտաս Վարդապետի հասցեին. «Մնում էր սրա նմանը Կոմիտաս ձեռ առներ։ Ցեղասպանության հետևանքով այդ վիճակում հայտնված մտավորականին ձեռք առնելը նշանակում է անարգել թե զոհերի հիշատակը և թե մտավորականին»։
Նույն թեմայի շուրջ էլ ծրագրավորող Սամվել Հայրապետյանը գրել է. «Էսի չգիտեմ ինչ ա, բայց իրեն ասեք, որ Կոմիտասի մասին տենց չեն խոսում։ Ի՞նչ ա նշանակում «Կոմիտասի գժի թուղթը էս պատին ա խփած»»:
Գրառումների մեկնաբանությունների դաշտում ևս օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում:
Օգտատերերից մեկն էլ կցել է էկրանապատճեն, որում երևում է, որ Աշոտ Հովհաննիսյան անունով բլոգերը «գրողի ծոցն է ուղարկում» իրեն քննադատողներին:
Դիտեք նաև՝