▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս Տիեզերք»-ի գեղեցկուհուն 1 մլն դոլար են առաջարկել պոռնոֆիլմում նկարահանվելու համար

 

«Միսս Տիեզերք-2015» գեղեցկության մրցույթում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտյերեսն առաջարկ է ստացել 1 մլն դոլարի դիմաց պոռնոֆիլմում նկարահանվելու մասին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Կինոստուդիայի սեփականատեր Սթիվ Հիրշը բաց նամակով դիմել է գեղեցկուհուն` առաջարկելով նրան իր համար զուգընկերներ ընտրել: 

«Մի՛ տխրիր «Միսս Կոլումբիա», ես քեզ համար ավելի լավ աշխատանք ունեմ»,- գրված է եղել նամակում: Սակայն Գուտյերեսը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս առաջարկը։

Հիշեցնենք, որ հաղորդավարը նախ հայտնել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսը, բայց րոպեներ անց հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել: Գեղեցկության թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախին:

Նշենք նաև, որ De la Espriella Lawyers Enterprise փաստաբանական ընկերությունը հայտնել է, որ դատական հայց է պատրաստում «Միսս Տիեզերք- 2015» մրցույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին