
Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։
Միքայելյանի տուգանքի չափը չի նշվում։


