▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն ասել՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց չասել՝ ով է գալու տեղը, չի ստացվի»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընթացող ասուլիսի ժամանակ ասել է՝ ինչպես են իրենք պատկերացնում իշխանափոխությունը. «Իշխանափոխության հասնելու հաջողությունը պայմանավորված է երեք մակարդակով՝ բովանդակային հարցեր կան, դրանց պատասխանը տալու հետ: Առաջինը, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է փոխվի այս իշխանությունը: Էս հարցի հետ կապված բավականին հստակություն գոյություն ունի: Երկրորդը, ինչո՞վ պետք է փոխվի, այստեղ իհարկե ներկայացնում ենք մեր ծրագրերը, այլընտրանքը: Պետք է գտնենք նաև մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի: Միայն ասել՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց չասել՝ ով է գալու տեղը, չի ստացվի պաշտոնանկության պրոցեսը: Մենք ինքներս մեզ չենք առաջադրում, ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, ով բովանդակային մասն ընդունում է, ով պատկերացնում է իշխանափոխության էությունը: Երրորդը, ինչպե՞ս անել իշխանափոխություն: Ոչ թե պարզ մասնակցություն է անհրաժեշտ, այլ՝ կազմակերպված մասնակցություն»,- ասել է Ռուստամյանը:

***

«Ադրբեջանաթուրքական պահանջները վերջ չունեն, սահման չեն ճանաչում, ամեն օր նոր պահանջ է հնչեցվում՝ ուղղված մեր ինքնությանն ու ազգային պետականությանը»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ փոխանակ բարեկամ երկրների քանակն ավելացնենք, բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում. իրավիճակը պետք է կտրուկ փոխվի. «ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ պետք է կնքենք ռազմաքաղաքական դաշինք, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, նշանակում է՝ հարձակում տվյալ երկրի վրա ու պաշտպանության հարցը դառնա երկկողմանի երաշխավորված: Մնացած բոլոր կենտրոնների հետ պետք է փոխլրացման տրամաբանությամբ պաշտպանենք մեր շահերը»,- հավելել է պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին