Ամենայն հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, բայց այնուամենայնիվ, հավաքը Ավստրիայում տեղի կունենա, հայտարարել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան սրբազանը։
Անդրադառնալով մտքին, թե եպիսկոպոսաց ժողովը չի կարող Հայաստանից դուրս տեղի ունենալ, նա նշեց, որ դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են։
Զարմանում եմ, որ ամեն անգամ, մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին պարզապես տկարամիտի ու հիմարի տեղ դնել։ Բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը։
***
700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի հանրապետությունը չլինի։ Երբեւէ Մայր Աթոռը հայ հոգեւորականը, առավել եւս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,– ասաց Նաթան Սրբազանը։
Հարցին՝ հնարավո՞ր է մի օր որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետին, Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը»։
***
Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պըտք է շարունակի այն ցանկությունը, որ իշխող ուժն ունի։ Սակայն, Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու եւ պահելու ենք այն, ինչ ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,– ասել է Նաթան Սրբազանը։


