▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ թող, որ Հաքան Ֆիդանի թեկնածուն Իլհամ Ալիևի տված մանդատով շարունակի քեզ իշխել․․․Սևան Ղազարյան

44-օրյա պատերազմի մասնակից, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի շրջանավարտ Սևան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2020 թվականի հուլիսին Ադրբեջանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան.

Հազարավոր ադրբեջանցիներ ողողել էին Բաքվի փողոցները

Տավուշում ադրբեջանցի գեներալի ոչնչացումից հետո նրանք Ալիևից բարեփոխումներ չէին պահանջում

Նրանք Ալիևից ազատություն չէին պահանջում

Նրանք Ալիևից պատերազմ էին պահանջում

«Ղարաբաղ կամ մահ» վանկարկելով՝ նրանք ներխուժեցին խորհրդարանի շենք

Վախի և վերահսկողության վրա կառուցված ռեժիմի համար այսպիսի քաղաքական սիմվոլիզմը վտանգավոր էր։

Թեկուզ չնչին մոբիլիզացիան մեծ քաղաքական ռիսկ էր

Անգործությունն այլևս թուլություն էր նշանակելու

Եվս մեկ մարտավարական սայթաքում, ևս մեկ ռազմական անհաջողություն, և բաքվի ռեժիմը ճաքեր էր տալու

Լեգիտիմության ճգնաժամը թակում էր Ալիևի դուռը

Իսկ ո՞վ էր Իլհամ Ալիևը «հեղափոխությունից» առաջ

Մի ձախողակ բռնակալ, որին սեփական հայրն էր կարգել նախագահ, ինքը սեփական կնոջը՝ փոխնախագահ

Միլիարդներով նավթ էր ծախում, բայց միլիոններով «փախստական» ուներ

Միլիարդներով ռազմական բյուջե էր լցնում, բայց չէր կարողանում նույնիսկ մեկ հայկական գյուղ գրավել

25 տարում այդպես էլ Ջաբրայիլ չէր կարողանում մտնել, ուր մնաց Ստեփանակերտում սեփական դրոշը տնկեր

Ադրբեջանցիների համբերության բաժակը լցվում էր.

Եվ ահա այստեղ, որպես երկնային պարգև՝ բռնակալ Փաշաևներին օգնության հասավ «ժողովրդավար» Փաշինյանը

Իսկ ո՞վ դարձավ Իլհամ Ալիևը «թավշյա հեղափոխությունից» հետո

Մի «հաղթող առաջնորդ», որ լուծեց հայերի առաջ ստորացված իր հոր վրեժը

Մի «հմուտ դիվանագետ» որ սեփական ժողովրդի աչքում վերականգնեց «պատմական արդարությունը»

«Միջազգային խաղաղարար», որ վերջապես ռեգիոնում հաստատեց «խաղաղություն ուժի միջոցով»

Ի՞նչ ստացավ Փաշինյանը Ադրբեջանի պատմության մեջ այդ ուրանալի ավանդի դիմաց

Սեփական կապիտուլյացիան արձանագրող մի «նախաստորագրված» խաղաղության պայմանագիր,

որով պատրաստվում է ընտրություններին ընդառաջ հայ ժողովրդի աչքերը կապել

Ով հայ ժողովուրդ, արթնացիր վերջապես

Ընտրությունը քոնն է՝

Մի՛ թող որ Հաքան Ֆիդանի թեկնածուն Իլհամ Ալիևի տված մանդատով շարունակի քեզ իշխել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին