▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի սանտիմետր և ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել․ Հենրիխ Մխիթարյան

«Սա, հավանաբար, այն գոլն է, որը ես կհիշեմ ամբողջ կյանքում, քանի որ մենք կարող էինք առաջ անցնել հաշվի մեջ։ Մի փոքր, մի քանի սանտիմետր, և ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել»,- Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի՝ «Բարսելոնա»-«Ինտեր» հանդիպումից հետո ասել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3: Հենրիխ Մխիթարյանը 75-րդ րոպեին  գրավեց «Բարսելոնայի»  դարպասը, սակայն խաղից դուրս վիճակ էր։

«Անհամբեր սպասում ենք պատասխան խաղին, որը կխաղանք տանը։  Դրական արդյունքի  հույս ունենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել fcinter1908.it-ը։

TNT Sports-ը-ի հաղորդմամբ, Մխիթարյանը նաև ասել է. «Դա խելահեղ խաղ էր։ Հիանալի խաղ էր կողքից դիտելու համար, բայց շատ դժվար էր խաղալ։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ «Բարսելոնան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա»։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին