▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ...

Մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք իմ ճանապարհով, մի՛ կրկնեք ինձ...

Պատմական Հայաստանը մեզ մի հիմնական ուղերձ է հղում` մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք այդ ճանապարհով. սա հատված է Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ ելույթից

Նրա խոսքով` 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, 3–րդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնաիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–վստահ պնդեց նա։

***

Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ համաձայնության գալու համար. Փաշինյան

«Ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ», – Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ ելույթում ասաց ՀՀ վարչապետը։

***

«Առաջին Հանրապետությունը մեզ կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ Հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,- Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հուշահամալիրում իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ․․․29․743 քառ կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է»,- ասաց նա հավելելով, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։

***

«Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ»,- Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին Հանրապետությունը։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն 3-րդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում»,- ասաց Փաշինյանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին