▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի դաժան գիշեր անցկացրեցի Գյումրիում․․․Զարուհի Փոստանջյան

Թարմացված․ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին 1 ամսով կալանավորել են:

«Լիլիթ Աղեկյանին կալանքի տակ պետք է պահեն մեկ ամիս նրա համար, որ նա ասաց՝ ուրախ է, որ ՔՊ-ն մաքրվել է Գյումրիից: ՔՊ-ի դեմ պայքարը չեն ներում Լիլիթ Աղեկյանին»,- նշել է Փոստանջյանը:

Թարմացված․ Աննա Վարդապետյան, քո հետևից ո՞վ է գալու․Նիկոլի ասած պադվալներու՞մ եք ստացել Ձեր մակարդակը․ Զարուհի Փոստանջյան

***

Մի դաժան գիշեր անցկացրեցի Գյումրիում․․․Զարուհի Փոստանջյան

Դիտեք նաև՝

***

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել երեկ Գյումրիում լրագրող Լիլիթ Աղեկյանին ձերբակալելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով:

Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ամենևին չփորձելով միջամտել քրեական վարույթին՝ հարկ է նշել, որ առնվազն կասկածահարույց է խնամքին տարեց ծնող ունեցող, ընդդիմադիր դիրքավորմամբ հայտնի կնոջը կալանավորելու՝ նախաքննական մարմնի մղումը այն դեպքում, երբ շատ ավելի արտառոց դեպքերում իրավապահ համակարգը մատը մատին չի խփում, եթե տվյալ ենթադրյալ հանցավոր արաքը կատարող անձը իշխանության նկատմամբ լոյալ է:
Մի՞թե հնարավոր չէր կալանքի հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությամբ ապահովել Լիլիթ Աղեկյանի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և ի վերջո, հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք նրան մեկուսացնելու պատճառը Լիլիթ Աղեկյանի խոսքն ու գործունեությունը սահմանափակելու միտում չունի:

Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ՝ Սաթիկ Սեյրանյան

09.05.2025թ.»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին