▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ակտիվիստների պայքարը հատվածային է, խղճուկ և լալահառաչ

Աբովյան փողոցի ստորին հատվածը իր փնթի, անճաշակ և անորակ շենքերով կառուցապատող Ավո Կարագուլյանը, ժամանակին նրան թույլտվություն տված նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Զվարթնոց օդանավակայանը կառավարող արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը և Պուշկինի փողոցը կառուցապատողները, ինչպես նաև նրանց գործողություններն արդարացնողներն այն արարծներն են, որոնք ազգություն չունեն, հակամշակութային են և Հայաստանին անդառնալի կորուստներ են պատճառում:

Եթե մենք մամուլում մեծ աղմուկ ենք բարձրացնում և բարձրագոչ խոսում Թուրքիայի կողմից իրականացվող սպիտակ ցեղասպանության մասին, ապա նման մարդկանց մեր հայրենիքում գործել թույլ տալով՝ մենք ցույց ենք տալիս մեր երկերեսանիությունն ու տմարդիությունը: Եվ թող ակտիվիստները ճաշից հետո մանանեխ չպահանջեն: Նրանց պայքարը հատվածային է, ոչ համակարգային, խղճուկ և լալահառաչ, իսկ հասարակության կազմակերպվածությունը՝ զրոյական:

Երևանն ու Հայաստանն ընդհանրապես Դուբայ դարձնելու անճաշակ, ագահ, ապազգային և հանցավոր մարդկանց նախաձեռնություններին համակարգային ոչ թե հատվածական հակադրություն է անհրաժեշտ ցուցաբերել: Հակառակ պարագայում մենք կունենանք իր մշակույթից ու պատմությունից ամբողջությամբ զուրկ բետոնապակե ռաբիզ մի քաղաք:

Հայկ Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին