Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Օվսաննա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի Տիկտոկյան ուղիղ եթեր ա հայտնվել, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը: Գուշակեք ո՞վ է ծեծողը... Էն 5 կոլայոնց շանը մեքենայից քարշ տվողը, որ տուգանվեց 900.000 դրամ: Կենդանուն վատ վերաբերվող մարդը ՉԻ ԿԱՐՈՂ լավ մարդ լինԵԼ, բացառված բան Է: Նման մարդիկ մեծ-մեծ խոսում են մարդասիրությունից, որ իրանց կենդանատյացությունը լղոզեն գնա, բայց կենդանուն վատ վերաբերվող մարդը չի կարող լինել բարի մարդկանց նկատմամբ:
Եթե մարդու մեջ դաժանություն կա, դա ամեն ինչում էլ արտահայտվելու է:
Նենց որ շներից վախենալու փոխարեն շներին վատ վերաբերվողներից վախեցեք, այ իրենք են իրական վտանգը!»։
Գոհար Մանուշակյան-Չալյանն էլ նույն տեսանյութի մասին գրել է․
«18+ Սա Բյուրեղավանում փոքր շանը քարշ տվող «փրկիչն» ա, ով առանց վախենալու, ուղիղ եթերում ծեծի է ենթարկում իր տանն ապրող կնոջը: Ի դեպ այսօր տեղեկացա, որ սա գրեթե ամեն օր տեղի ունեցող վիճակ է: Հիմա հասկանում եք չէ, որ ասում ենք կենդանիներին խոշտանգողները մարդկանց հետ նույնն են անելու, ու դա միշտ, առանց բացառության, միշտ այդպես է: Մի հատ գտեք ու նայեք շանը քարշ տալու վիդեոն, հետո սա, հետո շնամարտերից ու մի քանի օր առաջ արած վիդեոներից նայեք, որտեղ Խաժակն ինձ հարվածում է, հրում է մի քանի անգամ, քաշքշում է, ու պատկերացրեք, որ իմանար վիդեո չենք անում ինչ կարար աներ?»։
Դիտեք նաև՝


